Բարաք Օբաման ստորագրել է դեֆոլթի կանխմանն ուղղված օրենքը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է պետհիմնարկների ֆինանսավորումը ժամանակավոր վերսկսելև պետպարտքի սահմանը բարձրացնել նախատեսող օրենք՝ կանխելու համար դեֆոլթը:
Օրինագիծը նախատեսում է պետհիմնարկներին ժամանակավորապես ֆինանսավորել մինչև 2014 թվականի հունվարի 15-ը և փոխառությունների սահմանն ընդլայնել մինչև 2014 թվականի փետրվարի 7-ը:
Բացի այդ, ենթադրվում է, որ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները (Սենատ և Ներկայացուցիչների պալատ) պետք է բանակցեն ֆինանսական բարեփոխումների շուրջ և արդյունքների մասին Կոնգրեսին զեկուցեն մինչև դեկտեմբերի 13-ը: