Իրանը ներկայացրել է առավել մանրակրկիտ պլան, քան երբևէ. Քեթրին էշթոն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը «Վեցյակի» ու Իրանի միջև Ժնևում անցկացված բանակցությունների արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ Իրանի ներկայացրած պլանն առավել մանրակրկիտ է, քան եղել է երբևէ:

Էշթոնը հավելել է, որ «Վեցյակի» ու Իրանի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 7-8-ին, Ժնևում, և որ դրանից առաջ հանդիպելու են նրանց ատոմի ու պատժամիջոցների գծով փորձագետները:

«Վեցյակի» ու Իրանի միջև բանակցությունները Ժնևում անցկացվել են հոկտեմբերի 15-16-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031