Բաժիններ՝

Մերկելի կուսակցությունը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ նա որպես նվիրատվություն 690.000 եվրո է ստացել Կվանդտ արդյունաբերողների ընտանիքից, որին պատկանում է BMW կոնցեռնի մեծ մասը:

Անսովոր շռայլ նվիրատվությունները կուսակցության հաշվին ստացվել են սեպտեմբերի 22-ին բունդեսթագի ընտրությունների անցկացումից հետո (Մերկելի կուսակցությունը դրանցում հավաքել է քվեների 41.5 տոկոսը): Կվանդտ ընտանիքի անդամները մի քանի փոխանցումով կուսակցության հաշվին փոխանցել են ընդհանուր առմամբ 690.000 եվրո:

Մերկելի կուսակցության քննադատները հիշեցնում են, որ Կվանդտ ընտանիքին, ի թիվս այլակտիվների, պատկանում է BMW ավտոկոնցեռնի բաժնետոմսերի 46.7 տոկոսը: Իսկ Մերկելի կառավարությունը վերջին ամիսներին ակտիվորեն արգելափակում է Բրյուսելի փորձերը՝ խստացնել ավտոմեքենաների կողմից ածխաթթու գազ արտանետելու նկատմամբ ԵՄ-ի պահանջները:

Վերջին անգամ դա տեղի է ունեցել երկուշաբթի՝ ԵՄ-ի անդամ 28 երկրների բնապահպանության նախարարների հանդիպման ժամանակ: Գերմանիայի կառավարությունն իր որոշումը պատճառաբանում է ավտոինդուստրիայի մասին իր մտահոգությամբ, որը Գերմանիայում աշխատանքով ապահովում է 750.000 մարդու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս