Freedom House-ը ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի հանդեպ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Freedom House-ը իրավապաշտպան կազմակերպությունը ԵՄ-ին կոչ է արել այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում առաջնահերթ համարել մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցը, ինչպես նաև կասեցնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց համար վիզային ռեժիմի դյուրացման մասին բանակցությունները:

Freedom House-ի տարածած այս հայտարարությունը կապված է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ զանգվածային ընտրակեղծիքների կատարման հետ: Freedom House-ն այդ հարցում հենվել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի հաշվետվության և տեղի իրավապաշտպանների վրա:

Freedom House-ի հայտարությունում նշված է, որ անկախ ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության, քաղաքական ակտիվիստների ու ընդդիմադիր թեկնածուների կողմնակիցների նկատմամբ իշխանությունների բռնությունները բացառել են ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը:

Freedom House-ի նախագահ Դևիդ Կրամերը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունն  այդ ընտրությունների անցկացման հարցում անհարգալից է գտնվել ստանձնած միջազգային պարտավորությունների նկատմամբ: Նա հավելել է, որ Ալիևի «հաղթանակը» մեծապես փչացրել է նրա իմիջը և լեգիտիմությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031