
«Արևելյան գործընկերության» վեց երկրները ստացել են Վիլնյուսի գագաթաժողովին մասնակցելու պաշտոնական հրավերներ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը ստացել է Վիլնյուսյան գագաթաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ «Արևելյան գործընկերության» վեց երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին այդ հրավերը Լիտվայի ԱԳՆ-ում հանձնել է փոխարտգործնախարար Անդրյուս Կրիվասը:
Նա ընդգծել է, որ Լիտվան՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիր, մեծ կարևորություն է տալիս «Արևելյան գործընկերությանը»: Լիտվացի դիվանագետը վստահություն է հայտնել, որ Վիլնյուսի գագաթաժողովը կհանդիսանա զգալի քայլ ԵՄ-ի ու գործընկեր երկրների միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ:
Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային ու Ուկրաինային Վիլնյուսի գագագաթաժողովին մասնակցելու հրավերի տակ ստորագրել են Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն: