Ֆրանսուա Օլանդը մոտ ժամանակներս կմեկնի Թուրքիա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մոտ ժամանակներս կայցելի Թուրքիա: Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Ֆրանսիայի արդյունաբերական վերածննդի նախարար Առնո Մոնտեբուրգը:

Վերջինս ընդգծել է, որ Թուրքիան առանցքային դեր է խաղում տարածաշրջանի զարգացման հարցում. «Թուրքիան տպավորում է: Դա մեծ երկիր է, որը կարողացել է զգալի հաջողությունների հասնել արդյունաբերության, տնտեսության, արվեստի և այլ ոլորտներում»:

Մոնտեբուրգը Թուրքիայում քննարկել է երկու երկրների տնտեսական փոխգործակցության և փոխադարձ ներդրումների հնարավորության հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031