Coca-Cola-ն առաջին էկոկենտրոնն է բացել Աֆրիկայում. այն խմելու ջուր է մատակարարում
Coca-Cola ընկերությունն իր առաջին էկոկենտրոնն է հիմնել Աֆրիկայում, հաղորդում է New York Times-ը: Այն պարզապես կարմիր կրպակ է, հագեցած էլեկտրաէներգիայով եւ Wi-Fi կապով, որը մարդկանց խմելու մաքուր ջուր է մատակարարում:
Կենտրոնը գործում է հարավաֆրիկական Հեյդելբերգ քաղաքում: «Մենք սա անվանում ենք դաունթաուն` տուփի մեջ»,-ասել է ընկերության ներկայացուցիչը:
Բացի մաքուր ջրից եւ կապից` կրպակում հնարավոր է ձեռք բերել նաեւ առողջ սնունդ: Հնարավոր է հետագայում նաեւ դեղորայք ավելանա:
2015թ-ին Coca-Cola-ին նախատեսում է հիմնել 150 էկոկենտրոն աշխարհի 20 երկրում: