Դրական մտքի ուժը (տեսանյութ)
Մի մտածիր վատի մասին` կհիվանդանաս: «Մարդու թշնամին անգամ նրան այնպիսի դժբախտություններ չի ցանկանում, որոնք կարող են նրան բերել հենց սեփական մտքերը»:
Հնագույն ժամանակաշրջանի հայտնի բժշկող Ավիցենան ասել է. «Բժիշկը հվանդության դեմ պայքարելու երեք միջոց ունի` խոսքը, դեղաբույսն ու դանակը»: Ուշադրություն դարձրեք, որ առաջին տեղում խոսքն է:
Մեր առողջությունը մեր մտածողության ուղիղ հետեւանքն է: Ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ մարդու ֆզիկական եւ հոգեբանական վիճակի միջեւ ուղղակի կապ գոյություն ունի:
«Բոլոր տեսակի հիվանդություննից լավագույն պաշտպանությունը դա ամուր հավատն է սեփական առողջության նկատմամբ եւ դրական զգացմունքները»,-ասում է վաստակավոր հոգեթերապեւտ Անդրեյ Մետելսկին: Բացասական մտքերն ավերիչ ազդեցություն են ունենում:
Օրինակ` չարությունը աղեստամոքսային տրակտի հիվանդություններ է առաջացնում: Վիրավորանքը ժամանակի հետ կարող է հանգեցնել երիկամների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների:
Հոգեբանական կարեւոր օրենքներից մեկը հռչակում է` սիրո բառային արտահայտությունը, համակրանքն ու հիացմունքն ավելացնում են այն անձի կենսական էներգիան, ում ուղղված են դրանք: Իսկ չար եւ ոչ բարի խոսքերը նվազեցնում են լսողի էներգիան:
Վատ մտքերով պայմանավորված հիվանդությունների թիվը շարունակում է անշեղորեն աճել: Դրանք կանխելու համար պետք է հետեւել հին իմաստունների խորհրդին` ուրախանալ կյանքով, որքան էլ որ դժվար այն լինի:
Այսպիսով, մարդու կյանքը, առողջությունն ու ճակատագիրը ուղղակիորեն կապված են նրա մտքերից:
Մտածում ես լավ բաների մասին` սպասիր դրականի: Մտածում ես վատի մասին` բացասականը պատրաստ է: Եվ եւս մեկ բան` երբեք չարժե մանրուքները ծանր տանել: