
Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանում է, թե ինչու Քոչարյանը չի անդրադառնում Մաքսային միությանը

Թե ինչու մինչ այս պահը ՀՀ նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի անդրադարձել Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի ցանկության մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր ՍողոմոնյանըYerkir.am-ին ասել է.
«Կարծում եմ, նախագահ Քոչարյանը դեռ արտահայտվելու առիթ կունենա ԵՄ Ասոցացման համաձայնագրի և Մաքսային միությանն անդամակցվելու մասին հայտարարության հետ կապված այդ ամբողջ պատմության վերաբերյալ, որը հասարակության ոչ միանշանակ արձագանքն է առաջացրել: Սպասվում էր, որ այդ համաձայնագրերի նախագծերը կհրապարակվեն, և կարելի կդառնա ըստ էության տեսակետ հայտնել հարցի վերաբերյալ: Սակայն դա տեղի չունեցավ, և խոսելու դեպքում ստիպված ես կենտրոնանալ ոչ թե կայացված որոշման, այլ` տեղի ունեցած իրադարձության ձևի վրա: Իսկ դրա մասին գործնականում ամեն ինչ ասված է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: