
Հոկտեմբերի 11-ին ևս 43 դատապարտյալ ազատ է արձակվել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 43 դատապարտյալ:
«Նուբարաշեն» ՔԿՀ – 4,
«Արթիկ» ՔԿՀ – 1,
«Էրեբունի» ՔԿՀ – 26,
«Կոշ» ՔԿՀ – 2,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 6,
«Վանաձոր» ՔԿՀ – 1,
«Աբովյան» ՔԿՀ – 1, (կին դատապարտյալ) «Հրազդան» ՔԿՀ – 2
Ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին