
Ուկրաինացի կոզակները նամակ են գրել «կրեմլյան խանին»

Новый регион-ի փոխանցմամբ՝ Կիևում կոզակների հագուստներ հագած մի խումբ անձինք հրապարակավ նամակ են գրել «կրեմլյան խանին»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ակցիան անցկացվել է երեկ, Բոգդան Խմելնիցկու հուշարձանի մոտ:
Ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Ուղերձը նման է այն նամակի հետ, որը ժամանակին թուրք սուլթանին հղել են զապորոժցիները: Այս անգամ այն գրվել է որպես Ուկրաինային Մաքսային միության մեջ ներառելու ուղղությամբ Ռուսաստանի փորձերի դեմ բողոքի նշան:
Նամակում նշված է, որ Ռուսաստանն Ուկրաինայի համար ավագ եղբայր չէ, Ռուսաստանի համար օգտագործվել են «կրեմլյան շնագայլ» և «սատանայական աշխարհ» բառերը: Միջոցառումը կազմակերպել է Ուկրաինացի ազգայնականների կոնգրեսը: