
Զանգվածային անկարգություններ Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում (լուսանկարներ)

Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում կիրակի զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Պատճառը եղել է հինգշաբթի 25-ամյա երիտարսարդի սպանությունը, որի վրա հարձակվողը, ըստ տեղեկությունների, կովկասցի է եղել:
Մոտ 500 հոգուց կազմված ամբոխը, ազգայնականների եւ ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ, կիրակի հարձակվել է «Բիրյուզա» առեւտրի կենտրոնի վրա` կոտրելով ցուցափեղկերն ու փորձելով այրել շենքը:
Ձերբակալվել է 380 մարդ, վեց ոստիկան վիրավորվել է, հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով: