
Չինացի միլիարդատերը 150 մլն դոլարի օժիտ է տվել դստերը

Չինական «Fujian Wanli Group»-ի սեփականատեր, միլիարդատեր Վու Դայբիաոն օրերս ամուսնացրել է իր դստերը եւ նրա օժիտի վրա ծախսել է 150 մլն դոլար:
Նորապսակներին նա նվիրել է հինգ զարդատուփ` թանկարժեք զարդերով, լյուքս դասի երկու ավտոմեքենա, «Fujian Wanli Group» ընկերության բաժնետոմսերի փաթեթ, Գուանչժոյում մանրածախ առեւտրի խանութ, տուն եւ վիլլա` ծովի ափին: Իսկ նորապսակների հաշվեհամարին փոխանցել է 1 մլն դոլար:
Որքան էլ զարմանալի է, փեսացուն ոչ թե նրանց շրջապատից է, այլ սովորական պետական ծառայող է, որի տարեկան եկամուտը կազմում է ընդամենը 24 հազար դոլար: