Եվրոպայում կյանքի համար լավագույն քաղաքների ցուցակը գլխավորում է դանիական Օրհուսը
Եվրոպական հանձնաժողովի պատվերով կատարվել է ուսումնասիրություն` պարզելու համար, թե Եվրոպայում որոնք են կյանքի համար լավագույն քաղաքները, հայտնում է DELFI-ն:
Առաջին տեղում դանիական Օրհուսն է, որտեղ կյանքից գոհ է բնակիչների 99%-ը, ապա հաջորդում են Կոպենհագենը` 97%-ով, Ամստերդամն ու Ստոկհոլմը` 96-ական տոկոսով, Վիեննան (95%), Լյուքսեմբուրգը (95%), Բեռլինը (93%), Վիլնյուսը (93%), Զագրեբը (92%), տասներորդ տեղում է Հելսինկին (91%):
Ցուցակը եզրափակել է Աթենքը. այստեղ ընդամենը բնակիչների 52%-ն է կյանքից գոհ: