Բաժիններ՝

Իրանը տնտեսական պատվիրակություն կուղարկի Վրաստան եւ Ադրբեջան

Իրանը տնտեսական պատվիրակություններ կուղարկի Վրաստան եւ Ադրբեջան` հարեւանների հետ հարաբերությունների բարելավման առաջարկություններով, ասել է Թեհրանի առեւտրային պալատի նախագահ Յահյա ալ Էշադը, հաղորդում է  Mehr գործակալությունը:

Ավելի վաղ տնտեսական պատվիարկություններ էին ուղարկվել Հայաստան եւ Իրաք, ասել է նա:

էշադը նշել է նաեւ, որ Թեհրանի առեւտրային պալատը Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունների ամրապնդման քաղաքականություն է իրականացնում, եւ մի շարք պատվիրակություններ են մեկնել Իրաք, Բահրեյն, Օման, Կատար եւ ԱՄԷ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031