Բաժիններ՝

Երևանում տարբեր համերգներ են կազմակերպվել` ռոք, ջազ, հեղինակային երգ (լուսանկարներ)

Մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր բնակիչներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել շրջելու և մասնակցելու երևանյան շուրջ 26 բեմահարթակներում կազմակեպված միջոցառումներին,  տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Կասկադ» համալիրի տարածքում տեղադրված բեմահարթակն իր շուրջն է հրավիրել ջազի սիրահարներին՝ ունկնդրելու հայկական ջազային խմբերի ու անհատների կատարումները:

Մայրաքաղաքի Սիրահարների այգին համախմբել է ոչ միայն սիրահարներին,  այլ նաև հեղինակային երգի կատարողներին և ունկնդիրներին:  Հեղինակ կատարողները սեփական ստեղծագործություններով են շնորհավորել մայրաքաղաքի տոնը:

Սակայն հնչած երգերում ոչ միայն երևանյան մոտիվներ են եղել:  Համերգային երեկոյին մասնակցել են երեք սերունդների 12 հեղինակ կատարողներ:

Իսկ «Մոսկվա» կինոթատրոնին  հարակից Շառլ Ազնավուրի հրապարակի բեմահարթակը համախմբել էր ռոք երաժշտության սիրահարներին:

Համերգին ելույթ են ունեցել հայաստանյան հայտնի ու սիրված ռոք երգիչներն ու խմբերը: Երաժշտական միջոցառումները շարունակվելու են մինչև ուշ երեկո:

yerevan3

yerevan2

yerevanjazz

yerevan jazz

yerevan6

yerevan5

yerevan4

 


 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս