
Համաշխարհային բանկը որոշել է կրճատել իր ծախսերը տարեկան 400 մլն դոլարով

Համաշխարհային բանկի խմբի մասնագիտացած կազմակերպությունները ձեռնամուխ են եղել իրենց վարչական ծախսերի կրճատմանը, ինչպես նաեւ երկամուտների աճի նոր ուղիների ուսումնասիրմանը, հայտարարել է ՀԲ նախագահ Ջիմ Յոն Քիմը:
Միջոցների տնտեսման, ֆինանսական կարգապահության ամրապնդման եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ՀԲ-ն մտադիր է տարեկան առնվազն 400 մլն դոլարով «կտրել» ծախսերը` երեք տարվա ընթացքում: «Մենք կհասնենք դրան` թարմ հայացք նետելով մեր ողջ քաղաքականության եւ գործընթացների վրա»,-հայտարարել է խոշոր ֆինանսական կառույցի ղեկավարը:
Նրա խոսքով ` տնտեսման նպատակով կկրճատվեն նաեւ ՀԲ աշխատակիցների ուղեւորությունների ծախսերը, «կպարզեցվի» բյուրոկրատական ապարատը: Տնտեսված միջոցները, ըստ բանկի նախագահի, կուղղվեն «բանկի հաճախորդների բարօրությանը», կարիքավոր երկրներին «նոր փախառությունների» հատկացմանը: