Բաժիններ՝

Նոյեմբերի 18-ին կայանալիք ԵՄ-ի նիստում կարող է վճռվել Ուկրաինայի հետ ասոցացման ճակատագիրը. Ֆյուլե

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի արտգործանախարարները կարող են նոյեմբերի 18-ին կայանալիք իրենց նիստում որոշում ընդունել Ուկրաինայի հետ ասոցացման ճակատագրի մասին, եթե Կիևը շարունակի ձգձգել կալանքի տակ պահվող նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հարցի լուծումը:

Այս մասին հայտարարել է ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հոկտեմբերի 21-ին ԵՄ-ի արտգործնախարարները քննարկելու են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար պայմանների կատարման պլանում Ուկրաինայի առաջընթացի հարցը:

Ուկրաինական ընդդիմությունը պնդում է, որ մինչ այդ պետք է լուծում ստանա Տիմոշենկոյի բանտարկության հարցը, ինչն անհրաժեշտ է նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ասոցացման ստորագրման համար: ԵՄ-ի արտգործնախարարների ևս մեկ նիստ պլանավորված է նոյեմբերի 18-ին:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Տիմոշենկոյի հարցը որոշվելու է Եվրախորհրդարանի մոնիթորինգային առաքելության հաշվետվության հրապարակումից (հոկտեմբերի 15) հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս