Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում իրականացվեց իշխանության բռնատիրում. Ջամիլ Հասանլի
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններում տանուլ տված Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին «Մուսավաթ» կուսակցության շտաբ-բնակարանում ունեցած այսօրվա ելույթում հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կատարվել է ամենածանր հանցագործությունը.
«ԵԱՀԿ-ի հաշվետվությունը ցույց է տվել, որ գոյություն ունեն իրավական հիմքեր՝ ընտրությունների արդյունքները վերացնելու համար: Իշխանություններն ի սկզբանե չեն պատրաստվել անցկացնել ընտրություններ: Նրանց նպատակը եղել է ընտրությունների պատրանքի ստեղծումը:
Ընտրակեղծիքները հաստատվել են ԵԱՀԿ-ի կողմից, որը հրապարակել է անցած ընտրությունների իր առաջնային գնահատականը: Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում իրականացվեց իշխանության բռնատիրում: ԿԸՀ-ի ղեկավար Մազահիր Պանախովը պետք է ընտրությունները կեղծելու և իշխանության բռնատիրմանը մասնակցելու համար պատասխան տա օրենքի առջև»: