Բաժիններ՝

Թուրքական արտադրության կապի առաջին արբանյակը շահագործման կհանձնվի 2016 թվականին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրքական արտադրության առաջին կապի արբանյակ Türksat 5A-ն շահագործման կհանձնվի 2016 թվականին:

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ուղեծիր են արձակվել Göktürk 2 (2012) և Rasat (2011) արբանյակները, որոնք գործում են ցածր բարձրություններում՝ 700 կիլոմետրի վրա: Յըլդըրըմը հավելել է, որ Türksat 5A-ի նախագծի իրագործման համար Թուրքիայի գիտական ու տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդին (TÜBİTAK) հատկացվել է 100 միլիոն լիրա (1 դոլարը հավասար է 1.97 լիրա):

Ավելի վաղ Թուրքիայի գիտությունների, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգյունը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստում է երկրի արբանյակային տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման տասնամյա ծրագիր: Էրգյունի խոսքերով՝ Թուրքիայի առաջնահերթ առաջադրանքն այսօր հանդիսանում է արբանյակների արձակման համակարգի ստեղծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031