
Հասան Ռոուհանին շնորհավորել է Իլհամ Ալիևին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ կապված Ադրբեջանինախագահի պաշտոնում վերընտրվելու հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Ռոուհանին նամակ է հղել Իլհամ Ալիևին, որում շնորհավորանքից բացի, հույս է հայտնել, որ հետագայում էլ ավելի զարգացում կապրեն Իրանի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը, բարիդրացիական հարաբերությունները, ինչը կիրականացվի փոխադարձ հարգանքի ու երկու երկրների շահերի շրջանակներում:
Ռոուհանին հետագա հաջողություններ է մաղթել Իլհամ Ալիևին: