
Ադրբեջանում անցկացված ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին. Էշթոն և Ֆյուլե

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սուր քննադատության են ենթարկել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացումը.
«Մենք ուշադրության տակ ենք առել ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի միջազգային առաքելության նախնական եզրակացությունը: Ընտրություններին մասնակցելու բարձր ցուցանիշը վկայում է ժողովրդավարական գործընթացին Ադրբեջանի ժողովրդին հավատարմության մասին:
Սակայն ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի եզրակացությունը ցույց է տվել, որ քվեարկության օրն առկա են եղել լուրջ խնդիրներ և (նախընտրական) կամպանիայի ժամանակ ի հայտ է բերել կոպիտ թերություններ՝ կապված ազատ արտահայտվելու և ազատ հանրահավաքներ անցկացնելու սահմանափակումների հետ:
Դրանով իսկ չեն երաշխավորվել գործընթացին թեկնածուների մասնակցության հավասար հնարավորությունները, ինչը պետք է լիներ իրականում՝ Ադրբեջանի ստանձնած միջազգային չափորոշիչներին համապատասխան»:
Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել հաշվի առնել միջազգային հանրության խորհուրդներն ու քայլեր ձեռնարկել ժողովրդավարության ու օրենքի գերակայության զարգացման ուղղությամբ: