
Լոնդոնը պետք է Իրանից պահանջի դադարեցնել սպառնալիքներն Իսրայելի հասցեին. Նեթանյահու

Բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը պետք է դադարեցնի Իսրայելի հասցեին սպառնալիքները՝ նախքան Արևմուտքի առաջատար երկրները պետք է վերականգնեն նրա հետ իրենց դիվանագիտական հարաբերությունները.
«Իրանը կոչ է անում ոչնչացնել հրեական պետությունը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ: Տրամաբանական կլինի եթե Մեծ Բրիտանիան հայտարարի, որ մինչև Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վերջինս պետք է իր այդ կոչերից»:
Անցած շաբաթ Մեծ Բրիտանիան ու Իրանը հայտարարեցին, որ սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ վերականգնելու համար դիվանագիտական լիարժեք կապերը: Մեծ Բրիտանիան Թեհրանում իր դեսպանատունը փակել է 2011 թվականի աշնանը: Ներկայումս Իրանում նրա շահերը պաշտպանում է Շվեյցարիան: