
ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հրաժարական է տվել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էշթոն Քարտերը հրաժարական է տվել: Այս մասին նշված է Պենտագոնի պաշտոնական հայտարարությունում:
Քարտերը պաշտոնապես իր լիազորությունները վայր է դնելու դեկտեմբերի 4-ին: Դեռ հայտնի չէ, թե ով կփոխարինի նրան: Անհայտ են մնում նաև նրա հեռանալու պաշտոնական պատճառները:
Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի խոսքերով՝ Քարտերը հանդիսացել է բացառապես իրազեկ աշխատակից և օժտված է եղել ԱՄՆ պաշտպանական բոլոր հարցերի մասին չգերազանցված գիտելիքներով: Քարտերն ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ է դարձել 2011 թվականին, երբ գերատեսչությունը ղեկավարում էր Լեոն Փանեթան: