Իլհամ Ալիևի վերընտրվելը որակական նոր մակարդակ դուրս կբերի ռազմավարական գործընկերությունը. ՌԴ ԱԳՆ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է երեկ Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններին, որոնց արդյունքներով վերընտրվել է Իլհամ Ալիևը.
«Մենք բոլոր ոլորտներում Ադրբեջանի հետ ունենք ամենաբարիդրացիական, ամենաբազմաճյուղ հարաբերությունները: Ես հուսով եմ, որ նախագահ Ալիևի նոր ժամկետը մեզ կօգնի դուրս գալ ռազմավարական գործընկերության որակական նոր մակարդակ: Չկա որևէ արմատական փոփոխություն (երկու երկրների հարաբերություններում), կլինի միայն բարելավում»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ արդեն իսկ շնորհավորել է Իլհամ Ալիևին:



