Լիբիայի վարչապետին ազատ են արձակել
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն այսօր հայտարարել է վարչապետ Ալի Զայդենի ազատ արձակման մասին: Վերջինս ժամեր առաջ կալանավորվել էր նախկին ապստամբների կողմից:
Մինչ այդ կառավարությունը հասկացնել էր տվել, որ չի ենթարկվի նման կոշտ շանտաժի, ինչպիսին որ Զեյդանին կալանավորելն է: Որպես Լիբիայի ՆԳՆ-ի աշխատակիցներ ներկայացած մարդիկ վարչապետին իրենց հետ տարել էին գիշերը, Տրիպոլիի Corinthia Hotel հյուրանոցից:
Ընդ որում, ՆԳՆ-ի ղեկավարներից Աբդել Մոնեյմ ալ-Խուրը հայտարարել էր, որ Զեյդանին կալանավորել են ազգային անվտանգությանը վնաս պատճառելու և կոռուպցիայի մեղադրանքով: Նշվում է, որ Լիբիայի ՆԳՆ-ի վերահսկողության տակ է գտնվում նախկին ապստամբական «Լիբիացի հեղափոխականների հրամանատարական կետ» խմբավորումը:



