Բաժիններ՝

Սախարովի անվան մրցանակի դափնեկիր է դարձել 16-ամյա պակիստանցին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սախարովի անվան մրցանակի դափնեկիր է դարձել պակիստանցի 16-ամյա աղջիկը: Խոսքը Մալալա Յուսուֆզայի մասին է, որի նկատմամբ «Թալիբան» շարժման զինյալները մահափորձ էին կատարել 2012 թվականի հոկտեմբերին:

Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը: Սախարովի անվան մրցանակի մյուս հավակնորդներն էին ազատազրկման մեջ գտնվող բելառուս ընդդիմադիրներ Ալես Բելյացկին, Էդուարդ Լոբովն ու Նիկոլայ Ստատկևիչը, ինչպես նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Մալալա Յուսուֆզայը, որի հայրը եղել է ուսուցիչ և ունեցել է մասնավոր դպրոցների ցանց, սկսել է բլոգ վարել BBC-ի պակիստանայան ծառայության կայքում, որում և պատմել է թալիբների վերահսկած կյանքի մասին և ընդվզել է նրանց մտցրած կանոնների դեմ:

Նրա ինտերնետային օրագիրը մեծ հանրաճանաչություն է ստացել Պակիստանում և համայն աշխարհում: Նա դարձել է կրոնական ֆանատիզմի դեմ և կանանց կրթական իրավունքի համար պայքարի խորհրդանիշ: Թալիբներն իրենց հերթին Յուսուֆզային մեղադրել են «անաստվածության» մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս