The Guardian-ի հարցման արդյունքերով Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը Հասան Ռոուհանին է

Բրիտանական The Guardian թերթը հարցում է կազմակերպել՝ այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակակրին որոշելու համար: Դա տեղի է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման շեմին:

Հարցման արդյունքներով առաջատարն Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոուհանին է, որի անունը նշել է հարցվածների 75 տոկոսը: Դրա պատճառն այն է, որ Իրանի նախագահի պաշտոնում Մահմուդ Ահմադինեժադին փոխարինած Ռոուհանին արդեն իսկ բերել է դրական փոփոխություններ, բարելավում է Արևմուտքի Իրանի հարաբերությունները և վերջ դնում Ահմադինեժադի ժամանակվա խառնաշփոթ իրավիճակին:

Երկրորդ տեղում պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուսաֆազայն է՝ 15 տոկոս, ով այս տարեսկզբին ենթարկվել էր «Թալիբան» շարժման զինյալների հարձակմանը: Թեկնածուների թվում է նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Nobel Peace Prize Bearing Likeness of Alfred Nobel

Տեսանյութեր

Լրահոս