ԵԱՀԿ-ը լուրջ թերություններ է գտել Ադրբեջանի նախագահական կամպանիայում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ դիտորները կարծում են, որ Ադրբեջանումանցկացված նախագահական ընտրություններում տեղ են գտել լուրջ թերություններ: Այս մասին նշված է ԵԱՀԿ ԽՎ-ի տարածած այսօրվա հաղորդագրությունում:
Ընտրությունների ընթացքում ի հայտ եկած հիմնական խնդիրների թվում դիտորդները նշում են ազատ արտահայտվելու և հանրահավաքներ անցկացնելու հարցում սահմանափակումները, ինչպես նաև նախագահական մրցավազքի մասնակիցների համար անհավասար հնարավորությունները:
Նախնական արդյունքներով, Իլհամ Ալիևը հավաքել է քվեների ավելի քան 84 տոկոսը: Նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ քվեների 50 տոկոսից ավելին:



