2015 թվականին Վրաստանը կմիանա ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերին. Ռասմուսեն
Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացական զորքերը կարող են իրենց պատմության մեջ առաջին անգամ արդեն 2015 թվականին մասնակցել ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի զորամասերի հերթական ռոտացիային:
Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որի խոսքերով՝ Թբիլիսին արդեն իսկ հաստատել է այդ մտադրությունը: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան դեռևս հուլիսին էր հայտարարել, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի մասնիկը:
Նա ընդգծել էր, որ իրենք տվյալ առաջարկով դիմել են ՆԱՏՕ-ին, և ստացել են նախնական համաձայնություն, քանի որ բավարարում են դաշինքի բոլոր պահանջներին:



