Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված երեկ Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններում տարած հաղթանակի հետ:

Իր ուղերձում Պուտինն ընդգծել է, որ Իլհամ Ալիևի համոզիչ հաղթանակը վկայում է Ալիևի քաղաքական բարձր հեղինակության, սոցիալ-տնտեսական զարգացման ու երկրի միջազգային դիրքերի ամրապնդման ուղղությամբ նրա վարած քաղաքականությանը բնակչության ակտիվ աջակցության մասին:

Պուտինը հույս է հայտնել, որ Ալիևի հաղթանակից հետո կշարունակվի ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ընդլայնման, բոլոր ոլորտներում փոխշահավետ երկկողմ կապերի ընդլայնման ուղղությամբ համատեղ աշխատանքը: Պուտինը հետագա հաջողություններ է մաղթել Ալիևին՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս