Երեկ կեսգիշերին հետապնդել են ժիրայր Սէֆիլյանին

Երեկ կեսգիշերին հետապնդել են նախախորհրդարանի քարտուղարության անդամ, «Սարդարապատ» շարժման համակարգող ժիրայր Սէֆիլյանին։ Այս մասին այսօվա մամուլի ասուլիսում հայտարարեց նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ժիրայր Սէֆիլյանը նախախորհրդարանի գրասենյակից՝ Ալեք Մանուկյան 5/ 5 հասցեից դուրս է եկել իր անձնական օգտագորման մեքենայով ։ Ըստ Վարուժան Ավետիսյանի, ով նույնպես այդ ժամանակ եղել է ժիրայր Սէֆիլյանի հետ, հետապնդումը իրականացվել է արծաթագույն BMW մակնիշի մեքենայով։ Նա նշել է, որ հետապնդումը տևել է մոտ կես ժամ, սակայն իրենց հաջողվել է կորցնել հետքը։ Վ. Ավետիսյանը նաև տեղեկացրել է, որ հաջողվել է ֆիքսել հետապնդող մեքենայի պետհամարանիշի մի մասը։

Մանրամասները` շուտով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031