Կարսի նահանգում գտնվող Մրենի տաճարն ընդգրկվել է Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի հուշարձանների ցուցակում
Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ Կարսի նահանգում գտնվող Մրենի տաճարն ընդգրկվել է Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի՝ 2014 թվականի ցանկում, որում ընդգրկված են այն հուշարձանները, որոնք զգում են պահպանման կարիք:
Մրենի տաճարը կառուցվել է 7-րդ դարում: Գմբեթավոր բազիլիկ տիպի հայկական եկեղեցին գտնվում է Ախուրյանի աջափնյա գետեզրի մոտ՝ գետից 1.5 կիլոմետր դեպի արևմուտք: Մրենի տաճարի լայնությունը կազմում է 20 մետր, երկարությունը` 30 մետր:



