Բաժիններ՝

Ադրբեջանում հաշվել են գրեթե բոլոր քվեները. առաջատարն Իլհամ Ալիևն է

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԿԸՀ-ի ղեկավար Մազահիր Պանախովն այսօր լրագրողների հետ զրույցում նոր տվյալներ է ներկայացրել երեկ երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Վերստին մեծ առավելությամբ առաջին տեղում Իլհամ Ալիևն է: 5492 ընտրատեղամասերից 5466-ի արդյունքների հաշվարկը ցույց է տվել, որ Ալիևը հավաքել է քվեների 84.59 տոկոսը: Ջամիլ Հասանլին ստացել է քվեների 5.54 տոկոսը:

Պանախովը հավելել է, որ ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է բոլոր ընտրողների 73.1 տոկոսը՝ մոտ 3.724.000 մարդ: Ջամիլ Հասանլին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները՝ բարձրաձայնելով քվեարկության արդյունքները կեղծելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս