Բաժիններ՝

Վրաստանի առողջապահության նախարարությունը հրաժարվել է Սաակաշվիլիի «Ժպտացող Վրաստան» ծրագրից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի առողջապահության նախարարությունը որոշել է հրաժարվել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ժպտացող Վրաստան» ծրագրից, որի շրջանակներում տեղական բնակչությանն անվճար հատկացվել են ատամի պրոթեզներ: Այս մասին հայտնել է տվյալ գերատեսչության ղեկավար Դավիթ Սերգեենկոն:

Նա ընդգծել է, որ իշխանությունները պետք է լուծեն ավելի կարևոր հարցեր, և որ ատամնաբուժական նախագիծն առաջնահերթ չէ ներկայիս կառավարության համար: Առողջապահության նախարարության այս որոշումը հարվածի տակ է դրել այն քաղաքացիներին, որոնց հաջողվել է ծրագրի շրջանակներում հանել իրենց ատամները, սակայն չեն հասցրել տեղադրել անվճար պրոթեզները: Տվյալ անձանց քանակը հայտնի չէ:

«Ժպտացող Վրաստան» ծրագիրը նախատեսված է եղել 2 տարվա համար և գործել է սոցիալապես անապահով, 50-անց մարդկանց համար: Նախագահ Սաակաշվիլին ծրագրի մասին առաջին անգամ հայտարարել է 2011 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ ոչ ոք չպետք է ամաչի ծիծաղելու համար բերանը բացելուց, քանի որ այնտեղ չկան ատամներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս