Բաժիններ՝

Իրանական նոր անօդաչու թռչող սարքերը կարող են հասնել Թել Ավիվ. իրանցի գեներալ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի օդա-տիեզերական զորքերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեհը հայտարարել է, որ Իրանն ունի 129 անտեսանելի նոր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք ունակ են հասնել Թել Ավիվ:

Նա հավելել է, որ իրանական նոր ԱԹՍ-ն հանդիսանում է ամերիկյան RQ170 հետախուզական ԱԹՍ-ի վերափոխված տարբերակը: Նա հիշեցրել է, որ նախատիպ ծառայած ամերիկյան այդ ԱԹՍ-ն վայր է գցվել 2011 թվականի դեկտեմբերի 4-ին:

Նշվում է, որ Իրանից մինչև Թել Ավիվ հեռավորությունը կազմում է 1000 կիլոմետր: Թեհրանը ոչ վաղ անցյալում հայտարարել է, որ սկսում է «Շահեդ 129» հարվածային ԱԹՍ-ի զանգվածային արտադրությունը, որի հեռահարությունը կազմում է մոտ 1700 կիլոմետր: Շնորհանդեսին ցուցադրվել է այդ ԱԹՍ-ի երկու մոդել, սակայն ոչ ոք չի տեսել, որ դրանք բարձրանան օդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031