Բաժիններ՝

Գյուլը, Էրդողանը և Յանուկովիչը շնորհավորել են Իլհամ Ալիևին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը շնորհավորանքներ է ստացել՝ հոկտեմբերի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ:

Մասնավորապես հեռախոսազանգերի միջոցով նրան շնորհավորել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Նրանք բոլորն էլ հետագա հաջողություններ են մաղթել Իլհամ Ալիևին, իսկ Ադրբեջանի ժողովրդին՝ բարեկեցություն ու խաղաղություն: Նրանք վստահություն են հայտնել, որ հետագայում ևս զարգացում կապրեն երկկողմանի կապերը: Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել իրեն շնորհավորողներին:

Ադրբեջանական ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ՝ կատարված համատարած ընտրախախտումների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031