Բաժիններ՝

Ավեդիքյանի «Փարաջանով»-ն ընդգրկվել է «Օսկարի» լոնգ-լիսթում (տեսանյութ)

Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի հեղինակած «Փարաջանով» ֆիլմն ևս 75 ֆիլմի հետ ընդգրկվել է «Օսկարի» լոնգ-լիսթում: PanARMENIAN.Net –ը` վկայակոչելով ամերիկյան The Hollywood Reporter-ին, հաղոևրդում է,  որ այս տարի «Լավագույն oտարալեզու ֆիլմ» անվանակարգում մրցող ֆիլմերի քանակը ռեկորդային է: Նախորդ տարի այս անվանակարգում մրցել է 71 ֆիլմ:

Սեպտեմբերի 13-ին «Օսկարի» ուկրաինական կոմիտեն ֆիլմն ընտրել էր «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում մասնակցելու համար:Ընտրությունը կատարվել էր «Փարաջանովի», ռեժիսոր Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» ու Ահմետ Սեյթաբլայեվի «Հայթարմա» ֆիլմերի միջև: «Փարաջանովի» օգտին քվեարկել էին կոմիտեի 10 անդամներից 6-ը:

Ֆիլմը մասնակցել է սեպտեմբերի 26-ից՝ հոկտեմբերի 5-ն ընթացող Համբուրգի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրին, իսկ մինչ այդ՝ Բաթումի հեղինակային ֆիլմերի միջազգային փառատոնում: Հուլիսին Օդեսայի միջազգային կինոփառատոնում «Փարաջանովը» լավագույն ուկրաինական ֆիլմ էր ճանաչվել:

«Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով։ Այն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին է, որի վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգին։

Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել սերը գեղեցիկի հանդեպ։ «Փարաջանովի» հայաստանյան պրեմիերան կայացել էր այս տարվա հուլիսին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման օրը, իսկ Ուկրաինայում այն էկրան բարձրացավ սեպտեմբերի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս