Բաժիններ՝

Գազը թանկ է. Փայտով են ջեռուցելու բնակարանները

Գազի սակագնի բարձրացումը լրացուցիչ խնդիրների առաջ է կանգնեցրել այն արցախցիներին, ովքեր նախկինում բնական գազով էին ջեռուցում իրենց բնակարանները։ Մեկ խ/մ-ի արժեքը 132-ից 156 դրամ դարձնելը մեծ հարված է նշվածների գրպանին, որոնցից ոմանք ստիպված կշարունակեն գազով ջեռուցել իրենց բնակարանները։

«Անցած տարի ամսական 45-50 հազար դրամ էինք վճարում տունը գազով ջեռուցելու համար, իսկ այս տարի գազով ջեռուցման մասին միայն երազել կարող ենք։ Կանցնենք փայտով ջեռուցմանը, որովհետեւ այդպես ավելի էժան է»,- նշում է Ստեփանակերտի բնակչուհի Էլեոնորա Աթայանը։

Նրա օրինակին կհետեւի նաեւ մեր հարցվածներից մյուսը՝ Հրանտը, ով նույնպես պատրաստվում է հրաժարվել գազի օգտագործումից. «Պետական տներում փայտ օգտագործելն այդքան էլ հարմար չէ, գազը թանկ է, մնում է մի ելք՝ էլեկտրականությունը»։

Ի տարբերություն վերոնշյալ երկու անձանց, 76-ամյա Ալբերտ Գրիգորյանն օրինակ շարունակելու է գազով ջեռուցել բնակարանը. «Ճիշտ է, թանկ է, բայց ամենալավը գազով է ջեռուցվում։ Գիշերներն էլ էի միացրած թողնում, հիմա չեմ վառելու, հիմա գիշերները տաքանալու հարցում կօգնի միայն վերմակը»։

Կարդացեք նաև

Մեր հարցվածների մեծ մասը, իրենց իսկ խոսքերով, այս տարի փայտ են օգտագործելու, քանի որ այն ավելի ձեռնտու է։ «Փայտի 1խ/մ-ն արժե 11 հազար դրամ, մեզ էլ ամենաշատը պետք է 8-9 մետր։ Ավելի լավ չէ՞ միանգամից տանք 100 հազար դրամ, քան 5 ամիս շարունակ 50-55 հազար դրամ։ Ճիշտ է, տան վերանորոգման հարց կլինի հետո, բայց դե, որ հիմա մեր հնարավորությունը չի ներում գազով ջեռուցենք տունը՝ ի՞նչ անենք»,- այսպես է հիմնավորել նրանցից մեկը։

Մարիամ Սարգսյան
karabakh-open.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031