
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն առաջին անգամ կգլխավորի կինը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հայտարարելու է Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում Ջանեթ Յելենին նշանակելու իր որոշման մասին: Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նշվում է, որ այդ որոշման մասն հայտարարվելու է այսօր Սպիտակ տանը կազմակերպվելիք հատուկ միջոցառման ժամանակ, որին նախագահից բացի, ներկա են գտնվելու նաև Յելենը և Դաշնային պահուստային համակարգի ներկայիս ղեկավար Բեն Բեռնանկեն: Այս ամենն իրականացվում է երկրի բյուջետային ճգնաժամի ֆոնին:
Ելենը կազմակերպության ղեկավարի պաշտոնի հիմնական թեկնածու է դարձել սեպտեմբերի կեսին, երբ ֆինանսների նախկին նախարար Լոուրենս Սամերսը, որին համարում էին այդ պաշտոնը զբաղեցնելու գլխավոր հավակնորդը, հրաժարվեց մասնակցել մրցույթին: 67-ամյա Ելենը կդառնա առաջին կինը, ում հաջողվել է գլխավորել Դաշնային պահուստային համակարգը: