
Երկրագնդի բնակչության մոտ կեսը մինչև 2030 թվականը զգալու է խմելու ջրի սուր պակաս. Բան Կի Մուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Երկրագնդի բնակչության մոտ կեսը մինչև 2030 թվականը զգալու է խմելու ջրի սուր պակաս: Այս մասին այսօր Բուդապեշտում մեկնարկած «Ջրային գագաթաժողով – 2013»-ի բացման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը.
«Մինչև 2030 թվականը համաշխարհային բնակչության մոտ կեսը կարող է բախվել ջրի պակասին: Ջրի պահանջարկը կարող է դրա արդյունահանումը գերազանցել 40 տոկոսով: Պետք է միավորել ջանքերը՝ խոչընդոտելու համար համաշխարհային ջրային պաշարները ոչ խելամիտ օգտագործելուն և ապահովելու համար դրանց հավասարաչափ և ճիշտ բաշխումը»:
Բուդապեշտում «Ջրային գագաթաժողով – 2013»-ն անցկացվում է հոկտեմբերի 8-11-ին: