Բաժիններ՝

Ռուսաստանն Ուկրաինային հատկացրել է 750 միլիոն դոլարի վարկ և զեղչված գնով գազ. Պուտին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 10 օր առաջ ռուսական բանկերը Կիևին հատկացրել է 750 միլիոն դոլարի վարկ, իսկ «Գազպրոմը» Ուկրաինայի ստորգետնյա գազմաբարներին գազ է մատակարարել հազար խորանարդ մետրը 260 դոլար գնով:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Կիևը 1000 խորանարդ մետր գազը գնում է 380-390 դոլարով (Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ չորրորդ եռամսյակում ռուսական գազի գինը կազմում է 410 դոլար):

Պուտինն ընդգծել է, որ իրենք օգնում են իրենց ուկրաինացի գործընկերներին, իրենց բարեկամներին և համագործակցում են նրանց հետ: Նա ընդգծել է, որ վարկն ու զեղչերը Կիևին հատկացվել է ռուսական ղեկավարության իմացությամբ: Պուտինը, սակայն, չի հայտնել, թե զեղչված գնով որչափ գազ է մատակարարվել Ուկրաինային:

Հիշեցնենք, որ Ուկրաինան պատրաստվում է նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031