
Բեռլուսկոնին ընտրում է այն կազմակերպությունը, որում կատարելու է հասարակական օգտակար աշխատանքներ

Իտալական Corriere della Sera թերթի փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կազմակերպություն է ընտրում, որ նա կրելու է իր պատիժը՝ հասարակական օգտակար աշխատանքների տեսքով:
Իտալիայի Վճռաբեկ դատարանն օգոստոսի 1-ին հաստատել էր Բեռլուսկոնիի հանդեպ ավելի վաղ Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը: Նախկին վարչապետը դատապարատվել էր 4 տարվա ազատազրկման՝ իր հիմնած Mediaset մեդիա խմբում ֆինանսական մեքենայություններ կատարելու համար:
Սակայն այդ պատժաժամկետն ավտոմատ կրճատվել էր մինչև մեկ տարվա՝ կապված 2006 թվականի ներման օրենքի հետ: Հաշվի առնելով Բեռլուսկոնիի տարիքը, ով սեպտեմբերի վերջին դարձավ 77 տարեկան, որոշվեց, որ նախկին վարչապետն իր պատիժը պետք է կրի կա՛մ տնային կալանքի, կա՛մ էլ հասարակական աշխատանքներ կատարելու տեսքով:
Բեռլուսկոնին այսօր իր փաստաբանների հետ հանդիպելու է հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք կարող են դատարանում ներկայացված լինել որպես պատիժը կրելու ապագա վայրեր: Ներկայումս Բեռլուսկոնին պետք է ընտրություն կատարի 3 կազմակերպության միջև: