Ջոն Քերին Իրանին կոչ է արել հանդես գալ իր միջուկային ծրագրի շուրջ նոր առաջարկներով
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանին կոչ է արել հանդես գալ իր միջուկային ծրագրի շուրջ նոր առաջարկներով.
«Այժմ մեզ անհրաժեշտ է, որ Իրանը ներկայացնի առաջարկների շարք, որն աշխարհին ի ցույց կդնի, որ նրա միջուկային ծրագիրն ունի խաղաղ բնույթ: Իրանն անհրաժեշտ ձևով չի պատասխանել Ալմա Աթայում «Վեցյակի» ներկայացրած առաջարկներին»:
Նախօրեին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ արևմտյան երկրները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ՝ Իրանի միջուկային ծրագրի կարգավորման մասին նոր առաջարկներով:
Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչների միջև հաջորդ հանդիպումն անցկացվելու է հոկտեմբերի 15-16-ին, Ժնևում: