
Ջրվեժի գերեզմանատան մոտակայքում «Զիլ»-ը կողաշրջվել է

Հոկտեմբերի 5-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Զիլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. առկա գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1958 թ. ծնված Թ. Բ.-ի վարած «Զիլ» մակնիշի 68US300 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը: