
ԵԽԽՎ բյուրոյում քննարկվել է Զարուհի Փոստանջյանի հարցը

Aravot.am-ը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվել է՝ մի՞թե Վեհաժողովի անդամը կարող է հետապնդվել ԵԽԽՎ-ում հայտնած կարծիքների կամ հնչեցրած հարցերի համար: Կանխատեսելի չէ՞, որ Հայաստանի այս քայլը կարժանանա հակազդեցության Վեհաժողովում, ինչպես նախկինում եղել է Շավարշ Քոչարյանի եւ նույն Զարուհի Փոստանջյանի պարագայում, երբ նրանց առնչությամբ պատվիրակությունում եղան փոփոխություններ: Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Կանխատեսելի չէ: Ավելին` հարցի վերաբերյալ արձագանքն այստեղ ծայրահեղ բացասական է: Բացի այդ, անդամների ստվար մի զանգված համարում է, որ այս պարագայում իրական ընդդիմության ձայնը չի հնչում»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: