Սխալ ենք համարում Զարուհի Փոստանջյանի դեմ որևէ ակցիա կազմակերպելը. նախագահի խոսնակ

Tert.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը, ի պատասխան մամուլի հրապարակումների, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևը մտադիր Է վաղը գնալ օդանավակայան և ձվեր ու պոմիդորներ նետել Ստրասբուրգից վերադարձող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցի համար,

Կայքի հետ զրույցում ասաց, որ նախագահի գրասենյակը սխալ է համարում որևէ նման ակցիա կազմակերպելը և կոչ է անում ձեռնպահ մնալ յուրաքանչյուր նման նախաձեռնությունից։

«Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից»,– ասաց Արման Սաղաթելյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031