
Հասան Ռոուհանին սուննի նահանգապետ է նշանակել

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոուհանիի ընտրվելուց քիչ անց Իրանում նշանակվել է սուննի նահանգապետ: Խոսքը գնում է քրդաբնակ Ուրմիա քաղաքի մասին, ուր նահանգապետ է նշանակվել քրդական ծագմամբ, սուննի Ֆերիդուն Հիմմեթին:
Դրանով իսկ Ռոուհանին վերջ է դրել Իրանում ձևավորված այն սովորույթին, որ նահանգապետ նշանակում են միայն շիաներից: 1979 թվականին Իրանում իրականացված Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրի կարևոր ու ռազմավարական նշանակություն ունեցող պաշտոններում նշանակվել են միայն շիաները:
Նշվում է, որ Իրանը պլանավորել է նաև ներկայացուցչություն բացել Սիրիայի քրդաբնակ Քամըշլը շրջանում: Այն բացվելու է 2014 թվականի փետրվարին: