Երևան-Բաթումի երկաթուղու ուղևորներն այս տարի պակասել էին
Հոկտեմբերի 1-ին փակվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի 2013 թ. ուղևորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 46.7 հազար ուղևոր՝ 2012 թվականի 51 հազարի դիմաց:
Նման անկումը, որը արձանագրվեց հուլիսի վերջում և օգոստոսին, պայմանավորված է անբարենպաստ եղնակային պայմաններով Վրաստանում և մի շարք հանգստյան գոտիներում տեղի ունեցած ջրհեղեղներով:
ՀԿԵ-ից հայտնեցին, որ հոկտեմբերի 2-ից աշխատում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը, իսկ «Արմենիա» ֆիրմային գնացքը կշարունակի երթևեկությունը 2013 թվականի ամռանը: