
ԱԺ-ն ընդունեց համաներում հայտարարելու մաuին որոշում

Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ, միաձայն՝ 102 «կողմ» ձայներով, ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշումը: Այն կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ:
ԱԺ նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն կստորագրի և կհրապարակի 24 ժամվա ընթացքում: